«Անհարմար իրավիճակ». Քանյե Ուեսթն ու Փիթ Դեւիդսոնը ներկա կլինեն Քիմ Քարդաշյանի կազմակերպած սուրբծննդյան երեկույթին


«Անհարմար իրավիճակ». Քանյե Ուեսթն ու Փիթ Դեւիդսոնը ներկա կլինեն Քիմ Քարդաշյանի կազմակերպած սուրբծննդյան երեկույթին
Դեկտեմբեր 19 17:38 2021

Նախօրեին հայտնի է դարձել, որ Քիմ Քարդաշյանը մտադիր է տոնական արձակուրդներն անցկացնել Փիթ Դեւիդսոնի հետ։ Աստղն արդեն երգիծաբանին հրավիրել է ամենամյա սուրբծննդյան երեկույթին։ Այս մասին հայտնում է People Talk-ը։

«Ամբողջ ընտանիքը Փիթի երկրպագուն է, նրանք ցանկանում են արձակուրդներն անցկացնել նրա հետ», - հայտնել է E!News-ի աղբյուրը։ «Քիմն ու Դեւիդսոնը շատ ծրագրեր ունեն ապագայի համար։ Քարդաշյանը նույնիսկ մտածում էր Ամանորին Մայամի մեկնելու մասին», - ընդգծել է աղբյուրը։

Սակայն զույգին կարող է խանգարել Քանյե Ուեսթը, որը նույնպես հրավիրվել է Քարդաշյան ընտանիքի Սուրբ ծննդյան երեկույթին։ «Հավանականություն կա, որ նրանք երկուսն էլ կլինեն այնտեղ», - եզրափակել է E!News-ի ինսայդերը: