Ռեալի հարձակվողը մոտ է Լիոն տեղափոխվելուն


Ռեալի հարձակվողը մոտ է Լիոն տեղափոխվելուն
Հունիս 29 18:45 2017

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասը մոտ է ֆրանսիական «Լիոն» տեղափոխվելուն,- հաղորդում է «Canal+»-ը:

Ֆրանսիական ակումբի նախագահ Ժան-Միշել Օլյասը հայտնել է, որ 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը կարող է ձևակերպվել առաջիկա ժամերի ընթացքում:

«Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը գտնում է, որ իսպանացին մշտական խաղային ժամանակ ստանալու համար ավելի լավ կլինի փոխի թիմը:

Իսպանիայի ավարտված առաջնությունում անցկացրած 8 խաղում Մարիանոն խփել է մեկ գնդակ և կատարել մեկ արդյունավետ փոխանցում: