Մեկնարկել են Wizz Air ավիաընկերության Վիլնյուս - Երևան- Վիլնյուս երթուղով չվերթերը


Մեկնարկել են Wizz Air ավիաընկերության Վիլնյուս - Երևան- Վիլնյուս երթուղով չվերթերը
Դեկտեմբեր 19 11:55 2021

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնում են. «Wizz Air ավիաընկերությունը սույն թվականի դեկտեմբերի 19-ից մեկնարկել է Վիլնյուս- Երևան- Վիլնյուս երթուղով չվերթերը:
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի օրերին:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ»: