136 տարեկան հասակում մահացել է Չինաստանի ամենատարեց բնակիչը


136 տարեկան հասակում մահացել է Չինաստանի ամենատարեց բնակիչը
Դեկտեմբեր 18 19:48 2021

Չինաստանում 135 տարեկանում մահացել է երկրի ամենատարեց բնակիչը՝ Ալիմիխան Սեյիտին։ Այդ մասին շաբաթ օրը՝ դեկտեմբերի 18-ին, հաղորդել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Նշվում է, որ Ալիմիխան Սեյիտին ծնվել է 1886 թվականի հունիսի 25-ին Չինաստանի Կոմուշերիկ գյուղում։ 2013 թվականին նա գլխավորել է Չինաստանի ամենատարեց բնակիչների ցուցակը:

Նա ապրել է շատ պարզ և չափված կյանքով մինչև իր մահը, օգնել է հոգ տանել իր ծոռների մասին:

Կոմուշերիկը Չինաստանում համարվում է «երկարակյացների գյուղ»։ Այնտեղ ապրում են 90 տարեկանից բարձր բազմաթիվ տարեցներ։

Բժշկական օգնության բարելավումը մասամբ նպաստել է նրանց կյանքի տեւողության ավելացմանը: Տեղական կառավարությունը 60 տարեկանից բարձր տարեցների համար տրամադրում է բժշկի ծառայություններ, տարեկան անվճար ստուգումներ և ամսական սուբսիդիաներ։