|
Լրագրող Ոսկան սարգսյանը գրում է. «Ադրբեջանը Արցախում և Հայաստանի սահմանին նոր զորանոցներ է գործարկում, իսկ Նիկոլ Փաշինյանը խոսում է խաղաղության դարաշրջանի մասին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Քարվաճառում (Քելբաջար) և Քաշաթաղում (Լաչին) մասնակցել է ռազմական նոր օբյեկտների՝ զորանոցների, ավտոպարկերի, բուժկետերի և այլնի բացմանը։ Մինչ Նիկոլ Փաշինյանը խոսում է տարածաշրջանում խաղաղության դարաշրջան, տրանսպորտային կոմունիկացիաներ բացելու, Սյունիքի տարածքով Ադրբեջանին երկաթուղային հաղորդակցություն տալու մասին, Ադրբեջանը Արցախում և Հայաստանի սահմանին նոր ռազմական օբյեկտներ է գործարկում, ուժեղացնում իր ռազմական ներկայությունը։ |
«Մինչ Փաշինյանը խոսում է խաղաղության դարաշրջան բացելու մասին, Ադրբեջանն Արցախում և ՀՀ սահմանին ռազմական օբյեկտներ է գործարկում»․ Ոսկան Սարգսյան
Աղբյուրը` Ոսկան Սարգսյան










