«Թուրքի կղզյակում հայտնված Ներքին Խնձորեսկը չունի ապաստարան». Նաիրա Զոհրաբյան


«Թուրքի կղզյակում հայտնված Ներքին Խնձորեսկը չունի ապաստարան». Նաիրա Զոհրաբյան
Դեկտեմբեր 18 17:25 2021

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել է. «Նոր եմ վերադարձել Ներքին Խնձորեսկից, որտեղից մինչև թուրքի սահման՝ ընդամենը 500 մետր է։ Սահմանամերձ այս գյուղը երեք կողմից սահմանակից է թշնամուն ու նախօրեին գյուղի բնակիչները, որպես բնական ինքնապաշտպանական «արգելապատնեշ», 500 ծառ են տնկել։ Սահմանամերձ այս փոքրիկ ու ֆանտաստիկ գյուղը լիքը խնդիրներ ունի, բայց ամենակարևոր խնդիրն այսօր Ներքին Խնձորեսկում ապաստարան կառուցելն է։ Թուրքի կղզյակում հայտնված գյուղը չունի ապաստարան ու ինձ խնդրեցին այս հարցը բարձրաձայնել։ Կառուցվելիք ռմբապաստարանի տեղը արդեն որոշված է և հատուկ չեմ նշում՝ թուրքի թիրախ չդարձնելու համար։
Եւ ուրեմն մարդիկ, ովքեր կցանկանան աջակցել Ներքին Խնձորեսկում ապաստարանի կառուցմանը, խնդրում եմ զանգահարել արցախյան երեք պատերազմների մասնակից, գյուղի ինքնապաշտպանության ջոկատի հրամանատար, ներքինխնձորեսկցի Սուրեն Բեգլարյանին՝ 098115903»: