|
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրառում է կատարել. «Երկու օր է՝ լուռ հետևում եմ, թե ինչպես են որոշ լրատվամիջոցներ և լրագրողներ զբաղված մի անիմաստ քննարկմամբ. թե բա՝ Ալեն Սիմոնյանը պատժել է լրագրողներին: Այժմ, երբ բոլորն արտահայտվեցին, իրավապաշտպաններն ասացին իրենց կարծիքը, մեկ-մեկ նաև «մասնագիտական» կարծիքը հայտնեցին, երբ մեկնաբանություններում բոլորն արտահայտվեցին և «Տեսեք, թե ինչ է արել Ալեն Սիմոնյանը» վերնագրով տեսանյութերը 100k + դիտում ստացան և, մեծ հաշվով, բավարարված են բոլորը, ահա, թե ինչ է իրականում տեղի ունեցել: ԱԺ միջանցքներում որոշ մարդիկ իրենց թույլ են տալիս փռվել աթոռներին և անվայել պահվածք ցուցաբերել: Նկատելով այդ երևույթը՝ ես հրահանգել եմ հավաքել աթոռները, որից հետո իմ մոտ են եկել օպերատորները և մեկ լրագրող, ում թեև այդ պահին այնտեղ չէի նկատել, բայց նույնպես ընդունեցի, քանզի տեսա, որ իրեն թույլ է տվել 4 րոպեում երեք լուսանկար հրապարակել, բոլորին զոհ սարքել, ինձ՝ հրեշ, և ծաղրել: Ինչին ի պատասխան այլ լրագրողներ սկսել էին վիրավորել, այդ գրառման տակ, ծաղրել և այլ օգտատերերի հետ վիճել: Լրագրողը ստիպված հեռացրեց իր գործընկեր լրագրողների վիրավորանքները և շտկեց իր գրառումը: |
Աղբյուրը` Ալեն Սիմոնյան










