Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. Opel-ը բախվել է բետոնե սյանը, վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց


Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. Opel-ը բախվել է բետոնե սյանը, վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Դեկտեմբեր 18 15:10 2021

Այսօր` դեկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Opel Vectra մակնիշի ավտոմեքենան Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի՝ Զովունի գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը։

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը քաղաքացիների օգնությամբ մեծ դժվարությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

 

Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Դավիթաշենի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում