Պայմանագրային զինծառայողները տեղափոխվել են հիվանդանոց․ Երևանում Mercedes-ը բախվել է բետոնե հատվածին ու կողաշրջվել


Պայմանագրային զինծառայողները տեղափոխվել են հիվանդանոց․ Երևանում Mercedes-ը բախվել է բետոնե հատվածին ու կողաշրջվել
Դեկտեմբեր 18 11:50 2021

Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում Արտաշատի խճուղու թիվ 101/1 հասցեի դիմաց՝ ժողովրդին հայտնի Նորագավիթի «գաի պոստ»-ի մոտ, Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պատին, մի քանի պտույտ շրջվել, բախվել ծառերին և մասամբ հայտնվել ճանապարւհի երթևեկելի գոտում։

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի մեջ գտնվող Արագածոտնի մարզի բնակիչ՝ 31-ամյա Գևորգ Հ-ն և 40-ամյա Գրիգոր Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի բժշկաման կենտրոն։

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում