«Դանդաղ մոտենում եմ 30-ին». Սոնա Ռուբենյանի կերպարը


«Դանդաղ մոտենում եմ 30-ին». Սոնա Ռուբենյանի  կերպարը
Դեկտեմբեր 16 21:53 2021

Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ոճային կերպարում է։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրում երգչուհին սեւ-սպիտակ զգեստ է կրում, որը զարդարված է գոտիով։ Սոնան այն համադրել է բաց գույնի երկարաճիտ կոշիկների հետ։ Երգչուհին արձակել է մազերն ու նուրբ աքսեսուար ընտրել։ Երգչուհին, որն օրերս նշել է ծննդյան օրը, մեկնաբանություններում գրել է․ «Դանդաղ մոտենում եմ 30-ին»։