«Ինչո՞ւ եմ միանում Երևանի քաղաքապետի հրաժարականի ստորագրահավաքին». Անի Խաչատրյան


«Ինչո՞ւ եմ միանում Երևանի քաղաքապետի հրաժարականի ստորագրահավաքին». Անի Խաչատրյան
Դեկտեմբեր 16 13:43 2021

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի գրառումը․ «Ինչո՞ւ եմ միանում Երևանի քաղաքապետի հրաժարականի ստորագրահավաքին. քաղաքապետը ներկայացնում է քաղաքական ուժ, և եթե կապերը խզել է այդ ուժի հետ, այլևս չի կարող պաշտոնավարել: Քաղաքապետը պետք է աշխատի ավագանիների հետ, Հայկ Մարությանն աշխատում է ինքն իր հետ և գրեթե չի շփվում ավագանիների հետ, փոխարենը պտտվում են լուրեր, որ սերտ կապեր է հաստատել նրանց հետ, որ չեն էլ մասնակցել ավագանու ընտրություններին: Համարում եմ, որ Հայկ Մարությանը կորցրել է Երևանի քաղաքապետ լինելու իրավական հիմքերն ու բարոյական իրավունքը»:

 
Աղբյուրը` Անի Խաչատրյան