Հայիթիում բենզատարի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 75-ի


Հայիթիում բենզատարի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 75-ի
Դեկտեմբեր 16 07:00 2021

Հայիթիի Կապ-Ատյեն քաղաքում բենզատարի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 75-ի, վիրավոր է 25 մարդ, փոխանցում է HaitiLibre-ը: Պայթյունի հետևանքով ավելի քան 20 շինություն է վնասվել:

Հիշեցնենք՝ դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի. վառելիք տեղափոխող ցիստեռնը վթարվել է, երբ վարորդը փորձել է խուսափել մոտոցիկլավարի հետ բախվելուց: