Նշվել է երկու անսպասելի ախտանիշ «Օմիկրոն» շտամով հիվանդների մոտ


Նշվել է երկու անսպասելի ախտանիշ «Օմիկրոն» շտամով հիվանդների մոտ
Դեկտեմբեր 15 23:27 2021

Հարավային Աֆրիկայից բժիշկ Ռայան Նոաչը նշել է երկու անսպասելի ախտանիշ, որոնք նկատվում են «Օմիկրոն» կորոնավիրուսային շտամով վարակված հիվանդների մոտ: Հիշեցնենք, որ այս նոր COVID-19 շտամն առաջին անգամ հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում և Բոտսվանայում:

Ավելի ուշ ԱՀԿ-ն B.1.1.529 շտամին տվեց «Օմիկրոն» անվանումը։ ««Օմիկրոն»-ով վարակված հիվանդները զգում են գոտկատեղի և կոկորդի ցավ»,- Նոաչի խոսքերը մեջբերում է The Telegraph-ը: Բժիշկը նաև նշել է, որ համեմատած այն հիվանդների հետ, որոնց մոտ ախտորոշվել է «Դելտա» շտամը, «Օմիկրոն»-ով հիվանդները 23%-ով ավելի քիչ են հոսպիտալացվել։