Սիլվի Բարկովայի նոր լուսանկարն ու հումորային գրառումը


Սիլվի Բարկովայի նոր լուսանկարն ու հումորային գրառումը
Դեկտեմբեր 15 18:04 2021

Դերասանուհի Սիլվի Բարկովան նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է երեկոյան կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին կրում է մոխրագույն երանգի, երկարափեշ զգեստ։ Նրա մազերը հավաքված են, ընդգծված շպարով է։

«Էս զգեստը թատրոնում ոչ մեկ չէր ցանկանում կրել))) ինձնից առաջ քանի հոգու տվել էին, բայց վերջիններս հրաժարվել էին կրել՝ պատճառաբանելով, որ անճաշակ ու «պառավի» զգեստ ա։

Ինչպես միշտ թիրախի կիզակետում հայտնվեցի ես։ Պիտի խոստովանեմ, որ այն ինձ էլ հեչ դուր չէր եկել…

Но как говорится «подлецу все к лицу»:

Ու հետո բոլորը.

- Վա՜յ ես շորիկը սենց նու՞րբ ու սիրու՞ն էր։

- Չէ, ինձ ուղղակի հնաոճ, պառավական բաներ սազում են», - հրապարակմանը կից գրել է Սիլվին, որն ամուսնությունից հետո բնակվում է Հնդկաստանում։