Նիկոլ Փաշինյանը Twitter-ում պատմել է եռակողմ հանդիպման մասին՝ գրառման մեջ նշելով Շառլ Միշելին և Իլհամ Ալիևին


Նիկոլ Փաշինյանը Twitter-ում պատմել է եռակողմ հանդիպման մասին՝ գրառման մեջ նշելով Շառլ Միշելին և Իլհամ Ալիևին
Դեկտեմբեր 15 13:06 2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր էջում անդրադարձել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպմանը։ Փաշինյանը գրառման մեջ նշել է Շառլ Միշելին և Ադրբեջանի նախագահի պաշտոնական Twitter-ի էջը ու մանրամասնել, թե ինչ են քննարկել եռակողմ հանդիպմանը։

«Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահի հետ եռակողմ հանդիպման ժամանակ մենք վերահաստատեցինք միջազգայնորեն ճանաչված սահմանին երկաթուղու գիծը վերագորարկելու և փոխադարձ սկզբունքով մաքսային կարգավորումների մասին համաձայնությունը՝ երկրների ինքնիշխանութան համաձայն: Հայաստանը երկաթուղային ճանապարհով հասանելիություն կստանա դեպի իրան և Ռուսաստան»,- տեղեկացրել է վարչապետը։