Ռոնալդուն հաստատել է, որ երկվորյակների հայր է դարձել


Ռոնալդուն հաստատել է, որ երկվորյակների հայր է դարձել
Հունիս 29 11:53 2017

Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում Չիլիի թիմից հետխաղյա 11 մետրանոցներով կրած պարտությունից հետո հաստատել է, որ երկվորյակների հայր է դարձել:

«Ես մեծ ոգևորությամբ հավաքականի ճամբարում էի, թեև, գիտեի, որ 2 երեխաների հայր եմ դարձել: Ցավոք, մենք չկարողացանք հասնել մեր նպատակին, բայց վստահ եմ, որ կուրախացնենք պորտուգալացի երկրպագուներին: Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն ու մարզչական շտաբն ըմբռնումով են մոտեցել այս հարցին, և ես չեմ մոռանա դա: Երջանիկ եմ, որ վերջապես կարող եմ տեսնել իմ երեխաներին»,- ֆեյսբուքյան էջում գրել է 32-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում բնակվող փոխնակ մայրը Պորտուգալիայի հավաքականի ավագից ունեցել է որդի և դուստր: Երկվորյակներին անվանակոչել են Եվա ու Մատեո: Ռոնալդուի 6-ամյա որդին՝ Կրիշտիանու կրտսերը ևս ծնվել է փոխնակ մորից: