Արտակարգ դեպք՝ Երևանում. թիվ 26 երթուղին սպասարկող ավտոբուսում հրդեհ է բռնկվել


Արտակարգ դեպք՝ Երևանում. թիվ 26 երթուղին սպասարկող ավտոբուսում հրդեհ է բռնկվել
Դեկտեմբեր 15 00:39 2021

Դեկտեմբերի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայում՝ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգու դիմաց, ավտոբուս է այրվում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մինչ օպերատիվորեն դեպքի վայր կժամանեին ԱԻՆ ՓԾ թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով, տեղում օպերատիվորեն ժամանած ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկներ Գուրգեն Դանիելյանն ու Էդիկ Սասունցը սահմանազատել են տարածքը և իրենց ավտոմեքենաների մեջ եղած կրակմարիչներով պայքարել են կրակի տարածման դեմ։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

 

Պարզվել է, որ այրվել է թիվ 26 երթուղին սպասարկող «Բոգդան» մակնիշի ավտոբուսի հետևի անվակամարը։