ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. «Մենք Լաչինի միջանցքում մաքսակետ կբացենք». Ալիևի սպառնալիքը Բրյուսելից


ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. «Մենք Լաչինի միջանցքում մաքսակետ կբացենք». Ալիևի սպառնալիքը Բրյուսելից
Դեկտեմբեր 14 20:12 2021

Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սկանդալային հայտարարություն է արել. «Զանգեզուրի միջանցքի բացման մասին կետը նախատեսված է եռակողմ հայտարարության մեջ: Սա պարտավորություն է Հայաստանի համար։ Զանգեզուրի և Լաչինի միջանցքներում մուտքի ռեժիմները պետք է լինեն նման:

Զանգեզուրի միջանցքի իրավական ռեժիմը պետք է լինի նույնը, ինչ Լաչինի միջանցքում է»:
Նա նշել է, թե եռակողմ հայտարարություններում ասվում է, որ Բաքուն ապահովում է անվտանգություն և մուտք դեպի Լաչինի միջանցք: Ի պատասխան՝ Երևանը պետք է ապահովի նույն անխոչընդոտ մուտքը դեպի «Զանգեզուրի միջանցք»։

«Լաչինի միջանցքում մաքսակետեր չկան։ Ըստ այդմ՝ «Զանգեզուրի միջանցքում» մաքսակետեր չպետք է լինեն։ Եթե Հայաստանը ցանկանում է վերահսկել ապրանքներն ու մարդկանց, մենք Լաչինի միջանցքում մաքսակետ կբացենք», - հավելել է նախագահ Իլհամ Ալիևը։