Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան համագործակցության 5 փաստաթուղթ են ստորագրել


Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան համագործակցության 5 փաստաթուղթ են ստորագրել
Դեկտեմբեր 14 16:23 2021

Այսօր Բաքվում կայացել է ադրբեջանա-վրացա-թուրքական գործարար համաժողով, որի շրջանակում 5 փաստաթուղթ է ստորագրվել տնտեսության, առևտրի և արդյունաբերության ոլորտում:

 
 
 

Ինչպես փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները, փաստաթղթերը ստորագրվել են երկրների՝ ներդրումների և բիզնես ոլորտի տարբեր հաստատությունների ներկայացուցիչների միջև: Ստորագրված փաստաթղթերից առաջինը Azpromo և Վրաստանի Առևտրաարդյունաբերական պալատի միջև համագործակցության մասին հուշագիրն է: