Բաքվի դատարանում այսօր քննվելու է 2 հայ գերու գործը


Բաքվի դատարանում այսօր քննվելու է 2 հայ գերու գործը
Դեկտեմբեր 14 11:38 2021

Բաքվի դատարանում այսօր քննվելու է հայ գերիներ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի գործը, որոնց շինծու մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 214.2.3 հոդվածով՝ «ահաբեկչություն, որը կատարվել է հրազենի և որպես զենք օգտագործվող առարկաների օգտագործմամբ»:

Նրանք գերեվարվել են պատերազմի ավարտից ամիսներ անց՝ մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում զորամասի տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս։