«Տարիների ընթացքում ես հասկացա, որ հագուստի մեջ ամենակարևորը կինն է, որն այն կրում է». Իվ Սեն-Լորանի 11 խորհորդներ, որոնք դուր կգան ոչ բոլոր կանանց


«Տարիների ընթացքում ես հասկացա, որ հագուստի մեջ ամենակարևորը կինն է, որն այն կրում է». Իվ Սեն-Լորանի 11 խորհորդներ, որոնք դուր կգան ոչ բոլոր կանանց
Դեկտեմբեր 14 00:57 2021

Իվ Սեն-Լորանին անվանում են հեղափոխական նորաձևության ոլորտում, բարձր նորաձևության փոքրիկ իշխան և հավերժ դասական։ Ըստ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի՝ Սեն-Լորանն առաջինն էր իր կոլեգաների մեջ, որը նորաձևությունը բարձրացրեց արվեստի մակարդակի։

Իվը հայտնի է դարձել, երբ դեռևս 17 տարեկան էր. նրա ստեղծած փոքրիկ սև զգեստի նախագիծը մրցույթներից մեկի ժամանակ լավագույնը ճանաչվեց՝ անցնելով Կարլ Լագերֆելդի տարբերակը։ Երիտասարդին իր մոտ աշխատելու հրավիրեց Քրիստիան Դիորը, և այդպես սկսվեց նրա փառավոր ուղին։

Սեն-Լորանը նորարար էր և ինչ-որ առումով նաև ըմբոստ. նա է ստեղծել ունիսեքս ոճը, ինչի շնորհիվ կանացի և տղամարդու հագուստների միջև սահմանը գրեթե անհետացավ։

Ահա Սեն-Լորանի 11 լավագույն խորհուրդները.

Այս կյանքում ես զղջում եմ միայն այն բանի համար, որ ջինսերի ստեղծողը ես չեմ եղել։

Զգեստապահարանը կնոջ ապրելակերպն է։

Գեղեցիկ լինելու համար կնոջը բավական է ունենալ սև սվիտեր, սև կիսաշրջազգեստ և քայլել սիրելի տղամարդու ձեռքը բռնած։

Եթե կնոջ մարմինը խնամված է, ապա միշտ կգտնվի մեկը՝ ով թանկարժեք մուշտակ կգնի նրա համար։

Սերը լավագույն կոսմետիկ միջոցն է. այն զարմանալիորեն գեղեցկացնում է սիրահարված կնոջ երեսը։

Ինձ համար ֆիզիկապես շատ ծանր է տեսնել մի կնոջ, որը իր ձեռքերով իրեն վերածել է նորաձևության զոհի և ծիծաղելի ու տարօրինակ տեսք ստացել։ Նորաձևությունը ժամանակավոր է, իսկ ոճը՝ հավերժ։

Նորաձևությունը ոչ միայն պետք է գեղեցկացնի կնոջը, այլ նաև հանգստացնի և ինքնավստահ դարձնի նրան։ Երբեք չշփոթեք էլեգանտությունը պճնամոլության հետ։

Հագուստը պետք է ենթարկվի կնոջ անհատականությանը և ոչ թե հակառակը։

Տարիների ընթացքում ես հասկացա, որ հագուստի մեջ ամենակարևորը կինն է, որը այն կրում է։

Էլեգանտ կարող է անվանվել միայն այն շլացուցիչ զգեստը, որը երկրորդ անգամ կրել չի կարելի։