|
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի գիտություն զանգվածային լրատվության միջոցների ու սոցցանցային օգտատերերի. հայտնում եմ ձեզ, որ շրջանառության մեջ է դրվել կասկածելի հանգամանքերում գրված և որոշ լրատվական կայքերով ու կեղծ օգտահաշիվներով ջանասիրաբար տարածվող ինչ-որ անհեթեթ գրություն, որը իրականության հետ աղերս չունի։ Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի հիշատակը, նրա ընտանիքի անունն ու պատիվն արատավորող ստահոդ գրությունը ժամանակ առ ժամանակ դրվում է շրջանառության մեջ որոշ քաղաքական նկատառումներով` վարկաբեկելու հերոսի հիշատակը, նրա բարի անունն ու համբավը: Քանիցս դիմել և հորդորել ենք լրատվամիջոցներին ու անհատներին` զերծ մնալ Թաթուլ Կրպեյանի ընտանիքի մասին հերյուրանքներ տարածելուց: |
Աղբյուրը` Ասպրամ Կրպեյան










