Նարնջով տոնական պիրոգ, որը կզարդարի ձեր ամանորյա սեղանը


Նարնջով տոնական պիրոգ, որը կզարդարի ձեր ամանորյա սեղանը
Դեկտեմբեր 12 21:22 2021

Բաղադրիչներ

 

1. Նարինջ – 380 գ

2. Ձիթապտղի յուղ – 150 մլ

3. Կաթ (3,5%) – 150 մլ

4. Նուշ – 150 գ

5. Ալյուր – 300 գ

6. Շաքարավազ – 300 գ

7. Ձու – 5 հատ

8. Փխրեցուցիչ – 10 գ

 

 

Պատրաստման եղանակը

 

1. Ջեռոցը տաքացնել 180 աստիճան:

 

2. Ձվերը հարել շաքարավազի հետ, մինչև խիտ փրփուր ձևավորվի:

 

3. Նարինջն ամբողջությամբ հարել բլենդերով: Ավելացնել ձիթայուղը և կաթը:

 

4. Ձվային զանգվածը խառնել նարնջի հետ:

 

5. Ընկույզը, մաղած ալյուրը և փխրեցուցիչը խառնել:

 

6. Թխելու համար նախատեսված կաղապարը պատել ձիթապտղի յուղով: Ալյուր և աղացած ընկույզ շաղ տալ:

 

7. Խմորը լցնել կաղապարի մեջ և 40-50 րոպեով դնել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցը։