Սցենարիստ, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ձմեռային կերպարում։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Դիանան կրում է բեժ փքաբաճկոն, ինչը համադրել է ոճային շարֆի հետ, սեւ տաբատ։ Սցենարիստն արձակել է ուղիղ հարդարված մազերը, նախընտրել նուրբ շպար։ Հրապարակումը նա չի մակագրել։










