Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով հմայիչ կերպարում։
.jpg)
Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Արեւիկը կերպարանք է ընդունել վառ երանգի բլուզով, երկնագույն տաբատով։ Նա արձակել է գանգուր վարսերը, նախընտրել՝ մեղմ շպար։ «Բոլորս դառնում ենք նորաձեւության մեծ բիզնեսի թիրախներ, չէ՞ որ վայելում ենք գեղեցիկ հագնվելը, համադրություններ ստեղծելը: Միեւնույն ժամանակ (արագ) նորաձեւությունը գնալով դառնում է ավելի վտանգավոր», - գրել է Արեւիկը, ապա հարցեր է ուղղել հետեւորդներին։










