Դեկտեմբերի 8-ից 10-ը աշխատանքային այցով Վրաստանում էր գտնվում ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Դեկտեմբերի 8-ին ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանին ընդունեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Նույն օրը ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությանն ընդունեց Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին։ Նրանք ծաղկեպսակ դրեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին։










