«Ստո՛ւմ ես, քաղաքացի Փաշինյան». Հակոբ Ճաղարյան


«Ստո՛ւմ ես, քաղաքացի Փաշինյան». Հակոբ Ճաղարյան
Դեկտեմբեր 12 12:10 2021

ՀՀ վարչապետի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլն ու ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈւՏՆԵՐԸ
Երեկվանից մտածում եմ` ի՞նչ ձևաչափով անդրադառնամ Պետական Ինստիտուտների կայացման մասին` տիեզերական ստախոս դատարկաբանի գրառմանը, ինչի մասին տեղեկացնում է մամուլը: 
Որոշեցի առայժմ էս գրառումով. 
2019 թ. Ապրիլին ներկայացրել եմ մասնագետների խմբի կողմից պատրաստած, ՀՀ Քաղաքացիական Ավիացիայի զարգացման Հայեցակարգը: Որտեղ կետ առ կետ նշված է Կառավարության դիրքորոշումից մինչ լիակատար իրագործումը` ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈւՏՆԵՐԻ ՁևԱՎՈՐՈւՄՈՎ, անելիքներով, ձևերով, տեղական և միջազգային օրենքներով... Ավիացիոն Համակարգի ՍՏԵՂԾՈւՄՆ Ու ԿԱՌԱՎԱՐՈւՄԸ: 
ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈւՏԻ ստեղծման հայեցակարգը,
ինչպես նաև տեղական` մասամբ պետական ավիաընկերության կազմակերպման նախագիծը, 8-12 նորագույն A-220 օդանավերով, արտադրողի հետ համաձայնեցրած պայմանագրով, շահագործման շուկայով, ամեն ուղևորի հաշվարկով, ներդրումների աղբյուրներով, շահույթով ու զարգացման ծրագրերով.... տորպեդահարվեցին հօգուտ «լոքԱստ» (ըստ ավիացիայի «հրաշքի» փՌանոնսի) ընկերություններ հրավերի: 
ՍՏՈւՄ ԵՍ, քաղաքացի Փաշինյան, ինչպես քո պաշտոնավարման բոլոր տարիներին: 
Քեզ պետք չեն պետական ինստիտուտները:
Քեզ պետք է քաոսը: 
Որովհետև դեղին մամուլի ու երկրի կառավարման մեջ տարբերությունը հասկանալը քո ինտելեկտից վեր է: 
Դու չե՛ս եկել պետական ինստիտուտներ ստեղծելու կամ կարգի բերելու: 
Քո նպատակը ոչ թե Պետական Ինստիտուտների ՍՏԵՂԾՈւՄՆ է, այլ եղածն ավերելն ու ոչնչացնելը»:

 
Աղբյուրը` Հակոբ Ճաղարյան