Տորնադոյի հետևանքով ավելի քան 70 մարդ է զոհվել


Տորնադոյի հետևանքով ավելի քան 70 մարդ է զոհվել
Դեկտեմբեր 12 11:40 2021

ԱՄՆ Կենտուկի նահանգի նահանգապետ Էնդի Բեշիրը հայտնել է, որ ԱՄՆ Կենտուկի նահանգում փոթորկի հետևանքով ավելի քան 70 մարդ է զոհվել, զոհերի թիվը կարող է հասնել 100-ի, հայտնում է Fox News-ը։

Նա նշել է, որ փոթորիկն ամենակործանարարն է եղել նահանգի պատմության մեջ:

«Մահացածների թիվը այժմ հասնում է 70-ի, բայց իրականում այն ​​կարող է հասնել 100-ի մինչև օրվա վերջ», - ասել է Բեշիրը:

Նա հավելել է, որ փոթորկից տուժած շրջաններում եղել են «լուրջ և զգալի վնասներ»։

Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեղեկացված է Իլինոյս, Միսսուրի, Արկանզաս, Կենտուկի և Թենեսի նահանգներում փոթորիկի և տորնադոյի հետևանքով ստեղծված իրավիճակի մասին: