«հիանալի սեքսի» գաղտնիքները


«հիանալի սեքսի» գաղտնիքները
Դեկտեմբեր 11 22:18 2021

Հոգեբան և սեքսապաթոլոգ Փեգի Քլայնպլացը և Օտտավայի համալսարանի նրա գործընկերները վերջերս կատարած ուսումնասիրության ժամանակ հերքել են ինտիմ հաջողության ֆիզիկական բաղադրիչների մասին կարծրատիպերը: Հետազոտողները փնտրելով գտել են տարբեր սեռի, տարիքի և սեռական կողմնորոշման մարդկանց և եկել այն եզրակացության, որ նրանք բոլորը սեքսի գագաթնակետին նույն զգացողություններն են ունեցել՝ ամբողջական ընկղմում պահի մեջ, խորը կապ զուգընկերոջ հետ և նոր հույզեր ապրելու պատրաստակամություն:

«Սեքսը թույլ տվեց հիանալի սիրահարներին ավելի լավ ճանաչել իրենց և իրենց զուգընկերներին: Դա միասին խաղալու և ուսումնասիրելու, միմյանց հանդեպ խոցելի դառնալու, արկածախնդրության գնալու միջոց էր»,- The Guardian-ը մեջբերում է «Ինչպես է ցանկանում կինը. վարպետության դաս` սեքսի գիտության մասին» գրքի հեղինակ, սեքս-հրահանգիչ Էմիլի Նագոսկիին:

Սեքսի ժամանակ ներկայությունը և ներգրավվածությունը զարգացնելու համար սկզբնապես կարելի է սովորել ձեր ներկայությանը առօրյա կյանքում՝ մի պահ կանգ առնել և նայել գետնին, որով դուք քայլում եք, զգալ, թե ինչպես է օդը շոյում ձեր մաշկը կամ ուշադրություն դարձնել երկնքի հատուկ երանգին, կարծում է սեքս հրահանգիչ Ռուբի Ռեյը: Իսկ ահա «Ասա ինձ, երբ եք վերջին անգամ սեքսով զբաղվել. ինչպես վերականգնել սիրային հարաբերությունները» գրքի հեղինակ, հոգեթերապևտ Յան Քյորները կարծում է, որ բանալին ամենախորը էրոտիկ երևակայությունների մեջ է, որոնց պետք է լսել:

Մեր ցանկությունները հասկանալը ոչ միայն օգնում է մեզ ավելի հստակ պատկերացում կազմել այն մասին, թե ինչն է մեզ հետաքրքրում էրոտիկ իմաստով, այլ նաև թույլ է տալիս օգտագործել խելքն ու երևակայությունը, կարծում է Քյորները։ Տարբեր կարծիքներ ուսումնասիրելուց հետո հոդվածի հեղինակը եզրակացնում է, որ «հիանալի սեքսի» կարելի է հասնել՝ հետևելով ստորև նշված հրահանգներին. դարձեք լիարժեք ներգրավված, ընդլայնել ձեր պատկերացումը սեքսի մասին, հետևեք ձեր ներքին ցանկություններին, չափազանց կոշտ մի եղեք ինքներդ ձեր նկատմամբ, ազնիվ եղեք, խաղացեք հոգեբանական խաղեր, զուգծընկերոջ հետ երկխոսությունը հիմքն է, հաճույքը կարող է լինել ոչ թե ինքնաբուխ, այլ պլանավորված::