Մոնակոն մերժել է Արսենալի 35-միլիոնանոց առաջարկը


Մոնակոն մերժել է Արսենալի 35-միլիոնանոց առաջարկը
Հունիս 28 22:36 2017

Լոնդոնի «Արսենալը» փորձում է ձեռք բերել «Մոնակոյի» կիսապաշտպան Թոմա Լեմարին,- հաղորդում է «The Guardian»-ը:

Ֆրանսիայի չեմպիոնը մերժել է «զինագործների» 35-միլիոնանոց առաջարկը: «Մոնակոն» մտադիր չէ Լեմարին վաճառել ամռանը:

21-ամյա ֆրանսիացին ակումբում է հանդես գալիս 2015 թվականից: