|
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի գրառումը. «Միայն վերջին 3 օրերին ունենք երկու ժամկետային զինծառայողի մահ և 3 վիրավոր, որոնցից մեկի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։ Բոլոր դեպքերում, ըստ քննչական կոմիտեի, կրակոցներն արձակվել են համածառայակցի կողմից։ Պաշտպանության նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանը ոչինչ չունի՞ ասելու։ Դեռ պաշտոնավարման մեկ ամիսն էլ չի լրացել գրանցվել է 4 դեպք և վիրավորներ։ Որևէ մեկը ծպտուն չի հանում, թե սա ձեզ հետ կապ չունի։ Ով պետք է մեզ բացատրություն տա, թե ինչու են սպանվում մեր զինվորները ոչ մարտական գործողությունների հետևանքով։ Էդ ինչո՞վ եք զբաղված պարոն նախարար, որն ավելի կարևոր է քան զինվորի կյանքը։ Գուցե մի անգամ էլ գերագույն գլխավոր հրամանատարն անդրադառնա այս թեմային և դրսևորի այնքան հետևողականություն, որքան գերության մեջ հայտնված մեր զինծառայողներին դատելու հարցում»։
|










