Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանի գրառումը. «Սիրելի հայրենակիցնե՛ր
Երկար տարիներ է, որ խոսում, հորդորում, պահանջ ենք ներկայացնում 18-20 տարեկաններին առաջին գծից հանելու մասին։
Անշուշտ, նաև հասկանում ենք, որ այս հակամարդ ու հակահայ կառավարման համակարգը չի լսելու մեզ, ուստի մեր հորդորն ուղղում ենք ժողովրդին։
Մեզ համար անգին է յուրաքանչյուր պատանի զինվորի կյանքն ու առողջությունը, այդ պատճառով օր առաջ, ժամ առաջ պետք է ոտքի կանգնենք և ստեղծենք ազգային համակարգ։
Միացե՛ք Բևեռի նախաձեռնած ազգային-ազատագրական պայքարին, դո՛ւրս եկեք հրապարակներ, ակտիվ քայլերով պարտադրե՛ք ձեր կամքը։
Համոզված եղեք, որ այն պահին, երբ հրապարակում պայքարող քաղաքացիների քանակը անցնի տասնյակ հազարից, երկրում և երկրի նկատմամբ վերաբերմունքի առումով իրավիճակ կփոխվի։
Դրանից հետո մյուս տասնյակ հազարները շատ արագ կմիանան պայքարողներին և մենք կկարողանանք կանգնեցնել սողացող պատերազմը, փրկել մեր զավակների կյանքը, երաշխավորել մեր ժողովրդի անվտանգությունն ու բարգավաճումը։
Այսօր , ժամը 15-ին սպասում ենք ձեզ Ազատության հրապարակում»։