Թուրքիան փորձարկել է լազերային զենքով առաջին դրոնն աշխարհում


Թուրքիան փորձարկել է լազերային զենքով առաջին դրոնն աշխարհում
Դեկտեմբեր 11 08:06 2021

Թուրքիայում անցկացվել են լազերային զենքով աշխարհում առաջին անօդաչու թռչող սարքի՝ Eren-ի փորձարկումները։ Սարքը հաջողությամբ իրականացրել է լազերային կրակոցներ՝ 500, 300 և 100 մետր հեռավորությունից։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։

 
 
 

Սարքի թռիչքի առավելագույն բարձրությունը կազմում է 3000 մետր։ Այն լազերային զենքի օգնությամբ կարողանում է չեզոքացնել պայթյունավտանգ տարրերը՝ առանց սակրավորների ներգրավման։

Eren-ը մշակվել է TÜBİTAK և ASİSGUARD պաշտպանական ընկերությունների կողմից՝ Անվտանգության գլխավոր վարչության Քրեագիտության դեպարտամենտի հետ համագործակցությամբ։