Աթլետիկոյի հարձակվողը բարեհաջող վիրահատվել է


Աթլետիկոյի հարձակվողը բարեհաջող վիրահատվել է
Հունիս 28 21:03 2017

Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Կևին Գամեյրոն ենթարկվել է վիրահատության,- տեղեկացնում է «AS»-ը:

Վիրահատությունը կայացել է Ֆրանսիայում և բարեհաջող ավարտ է ունեցել: Հարձակվողը վնասվածքով խաղացել է շուրջ մի քանի ամիս:

Հաղորդվում է, որ Գամեյրոն բաց կթողնի գալիք մրցաշրջանի մեկնարկային հանդիպումները:

Հիշեցնենք, որ Գամեյրոն ավարտված մրցաշրջանում մասնակցել է 46 հանդիպման, դարձել 16 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: