«Դատախազության բացթողումն էապես թուլացրեց «Հայաստան» դաշինքի պատգամավորների քրեական հետապնդման հիմնավորվածությունը». Դանիել Իոաննիսյան


«Դատախազության բացթողումն էապես թուլացրեց «Հայաստան» դաշինքի պատգամավորների քրեական հետապնդման հիմնավորվածությունը». Դանիել Իոաննիսյան
Դեկտեմբեր 10 12:56 2021

ԻՔՄ համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խնդիրը ոչ թե ՍԴ-ում է, այլ Դատախազությունում. Սահմաանդրական դատարանի՝ պատգամավոր դարձած անձանց անձեռնամխելիության վերաբերյալ երեկվա որոշումը ոչ միայն հիմնավոր է, այլև ակնհայտորեն կանխատեսելի: Սահամանդրության 96-րդ հոդվածի կարգավորումները բավականին հստակ են, տրամաբանական ու երկակի ընթերցման տեղ չունեն:

Դեռևս հուլիսի 19-ին այս թեմայով ԶԼՄ-ներին տվել եմ մեկնաբանություն առ այն, որ Դատախազությունը պետք է գնա Ազգային ժողով ու ստանա «Հայասատան» դաշինքի ցուցակով պատգամավոր դարձած անձանց անազատության մեջ պահելը շարունակելու համաձայնություն:

Սա չի նշանակում, որ պատգամավոր դարձած անձինք չեն կատարել իրենց մեղսագրվող հանցագործությունները (դրանց մի մեր դիտորդներն են բացահայտել), բայց Դատախազության այս բացթողումն էապես թուլացրեց «Հայաստան» դաշինքի այդ մի քանի պատգամավորների քրեական հետապնդման հիմնավորվածությունը»: