«Վերջապես տանը». IKEA-ն հրապարակել է գովազդ՝ Անգելա Մերկելի մասնակցությամբ (լուսանկար)


«Վերջապես տանը». IKEA-ն հրապարակել է գովազդ՝ Անգելա Մերկելի մասնակցությամբ (լուսանկար)
Դեկտեմբեր 10 01:27 2021

 

Գերմանիայում IKEA ընկերությունը դեկտեմբերի 9-ին հրապարակել է գովազդ՝ Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի մասնակցությամբ:

Խոսքը մի լուսանկարի մասին է, որում նախկին պաշտոնյան, որը երեկ պաշտոնապես հրաժեշտ է տվել կանցլերի պաշտոնին, նստած է IKEA-ի արտադրած բազմոցում:

Լուսանկարին կից գրված է.«Վերջապես տանը»: Նշենք, որ Գերմանիայում մի շարք ընկերություններ որոշել են ուշագրավ ձևով հրաժեշտ տալ Մերկելին։