«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել


«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել
Դեկտեմբեր 9 20:10 2021

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել

 

«Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության երեք պատգամավոր ազատ կարձակվի:

 

Քիչ առաջ Սահմանադրական դատարանը հրապարակեց պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ որոշումը:

 
 
 

Սահմանադրական դատարանը, ըստ էության, արձանագրեց, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ: Սահմանադրական դատարանի այս որոշումից հետո անհապաղ պետք է փոխվի մեր երեք գործընկերների՝ Արմեն Չարչյանի, Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը, և նրանք պետք է ազատ արձակվեն:

 

Հայաստան դաշինք

 

09.12.2021