ԱՄՆ-ում արքայազն Հարրիին շփոթել են տոնածառ վաճառողի հետ


ԱՄՆ-ում արքայազն Հարրիին շփոթել են տոնածառ վաճառողի հետ
Դեկտեմբեր 9 01:18 2021

ԱՄՆ-ում արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, հայտնվել են անհարմար իրավիճակում՝ ամանորյա գնումներ կատարելիս։ Սասեքսի դուքսին շփոթել են տոնածառեր վաճառողի հետ, հայտնում է Daily Express-ը։

 

Միջադեպը տեղի է ունեցել Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա քաղաքում` զույգի տան մոտ գտնվող խանութում։

Ըստ թերթի՝ խանութի երիտասարդ այցելուներից մեկը չի ճանաչել թագավորական ընտանիքի անդամին և հարցրել է, թե «արդյո՞ք նա աշխատում է այստեղ»։

 
 

«Մեգանը և արքայազն Հարրին եկան իմ աշխատավայր, և մենք նրանց տոնածառ վաճառեցինք: Շատ տհաճ էր, բայց հետաքրքիր։ Խանութում ուրիշ ընտանիք կար։ Նրանց փոքրիկ որդին վազեց և հարցրեց, թե արդյոք այստեղ է աշխատում: Տղան չճանաչեց արքայազնին։ Անկեղծ ասած, նրանք շատ լավ մարդիկ էին թվում։ Մեգանը բարի կամք դրսևորեց, իսկ Հարրին խոսում էր և իրեն սառը պահում»,- պարբերականը մեջբերում է խանութի աշխատակից Ջեյմս Ալմագերի խոսքերը։