Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Կատարի Պետություն


Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Կատարի Պետություն
Դեկտեմբեր 8 19:50 2021

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Կատարի Պետություն:

Այցի շրջանակում մասնավորապես նախատեսվում է նախագահ Սարգսյանի հանդիպումը Կատարի էմիր շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի հետ:

Հանդիպման օրակարգային հարցերը վերաբերելու են երկու երկրների միջև կապերի ամրապնդմանն ու հարաբերությունների զարգացմանը, այդ թվում նաև՝ տարածաշրջանային իրադարձությունների համապատկերում