«ՏԻՄ ընտրակարգը պետք է վերացվի». Մնացական Բիչախչյան


«ՏԻՄ ընտրակարգը պետք է վերացվի». Մնացական Բիչախչյան
Դեկտեմբեր 6 16:00 2021

ՀՀ ոստիկանության և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Անկեղծ ասած, ՏԻՄ ընտրակարգը պետք է վերացվի, լինի նշանակովի: Փոքր երկրներում ինչքան շատ ընտրություն, այնքան խորացող պառակտում: Չեն հասցնում հաշտվել, նորից ատելության ու չարության նոր չափաբաժին իրար հանդեպ: Դեմոկրատիա, ֆլան, ֆստան: Ախպոր պես, թարգե՛ք: Մյուս կողմից էլ լրացուցիչ ահռելի ծախսեր: Եթե մտածում եք դե ավագանի լինի, որ համայնքային սեփականության հողերը որոշմամբ տնօրինվի, էլ հող ու տարածք չի մնացել, բոլորն էլ սեփականատեր ունեն:

Նշանակելուց առաջ էլ մրցութային կարգով քննություն հանձնեն, որ ամեն դեբիլ կամ խոշոր եղջերավոր չանցնի»: