«Ադրբեջանն այս գործընթացների շնորհիվ ստանում է ռազմավարական գաղտնի քարտեզներ»․ Ա․ Ղազարյան


«Ադրբեջանն այս գործընթացների շնորհիվ ստանում է ռազմավարական գաղտնի քարտեզներ»․ Ա․ Ղազարյան
Դեկտեմբեր 4 23:47 2021

Ծրագրավորող, մաթեմատիկոս Արթուր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «10 գերին նորից փոխանակվել են ականապատ քարտեզների հետ։
Ադրբեջանական կողմը այս գործընթացների շնորհիվ ստանում է նոր ՀՀ տարածքներ, նոր գերիներ, ռազմավարական գաղտնի քարտեզներ։
Իսկ Հայաստանը ի՞նչ է ստանում։ Ոչինչ։
Ռազմական գաղտնիք պարունակող քարտեզները թշնամուն հանձնողը պետական դավաճան է։ Ոչ մի օրենքով կամ զինվորական կարգով չի նախատեսված՝ ոչ մի պայմանով ռազմական գաղտնիքը թշնամուն տալը»։