Խաբեության հաբեր. ինչպես են մարդկանց մոլորեցնում` խոստանալով ակտիվ սեռական կյանք (Տեսանյութ)


Խաբեության հաբեր. ինչպես են մարդկանց մոլորեցնում` խոստանալով ակտիվ սեռական կյանք (Տեսանյութ)
Դեկտեմբեր 4 17:40 2021

Անդրանիկ Անտոնյանի «սեքսը երկար է, կանգնում է ամուր, աղջիկները գոհ են»։

Գարեգինը պնդում է՝ «սեքսը տևեց 1 ժամ, առնանդամս ասես զինվոր լիներ»։

Լենա Մանուկյանի ամուսինը անկողնում «ասես տրակտոր լինի...», իսկ Հրաչյա Սահակյանի կինը «երջանկությունից 7-րդ երկնքում է»։

Սեքսից գոհ այս բոլոր մարդիկ ֆեյքեր են, իսկ մեկնաբանությունները՝ հորինված։ Դրանք տեղադրված են Կարինա Սեդրակյանի կեղծ բլոգում՝ «Հիմա ամուսնուս մոտ կանգնում է, իսկ ես հալվում եմ նրա մի հայացքից» վերնագրով գրառման տակ, որում նա պատմում է իր և ամուսնու սեռական կյանքի մանրամասները։

Կեղծ բլոգում հրապարակված միակ գրառման սցենարը բավականին կանխատեսելի է՝ ամուսինը ունենում է էրեկցիայի խնդիրներ, ինչի պատճառով զույգի սեռական կյանքը դառնում է անգույն։ Բայց երկնքից անսպասելի ընկնում է փրկությունը՝ էրեկտիլ դիսֆունկցիան բուժող հաբը, այս դեպքում՝ «Sultan power»-ը։

Կարինան գնում է հաբերը, երեկոյան դրանք թաքուն լցնում ամուսնու թեյի մեջ և մերկանում։ Տեղի է ունենում հրաշքի պես մի բան, որը Կարինան նկարագրում է հատուկ ոգևորությամբ։

«Ամուսինս ընթրեց, խմեց թեյը, անցավ ընդամենը 5 րոպե և այնպես սկսեց նայել ինձ, իսկ նրա վարտիքում ինչ-որ բաներ էր կատարվում: Հետո հարձակվեց ինձ վրա` սեքսով զբաղվեցինք 1 ժամ 47 րոպե, առնանդամը կանգնած էր քարի նման: Երբ եկավ օրգազմի պահը...գրողը տանի...  ՄԻԱՍԻՆ ԳՈՌՈՒՄ ԷԻՆՔ, ՀՐԱՇԱԼԻ ԷՐ, ՏԻԵԶԵՐԱԿԱՆ: Նման բան երբեք չէի զգացել իմ կյանքում: Ես, իհարկե, հավատում էի, բայց չէի սպասում ՆՄԱՆ հզոր արդյունք: Չէի էլ երազում»:

Շարունակությունը՝ սկզնաղբյուր կայքում