<< Անկախ մահվան ելքով այս միջադեպերի հանգամանքներից, դեպքի վայրերից ադրբեջանցիների դրդապատճառը մեկն է՝ սպանել հային». Տիգրան Աբրահամյան


<< Անկախ մահվան ելքով այս միջադեպերի հանգամանքներից, դեպքի վայրերից ադրբեջանցիների դրդապատճառը մեկն է՝ սպանել հային». Տիգրան Աբրահամյան
Դեկտեմբեր 4 10:33 2021

Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Արցախի Ճարտար քաղաքի ուղղությամբ ադրբեջանցի զինծառայողների նոր սադրանքը գալիս է լրացնելու հոկտեմբերին Մարտակերտի ուղղությամբ, իսկ նոյեմբերին Շուշիի հարակից հատվածում՝ գլխավոր մայրուղու ուղղությամբ, ադրբեջանցիների իրականացրած հանցագործությունները։

Ստացվում է, որ վերջին 3 ամիսներին ադրբեջանական սադրանքների արդյունքում, Արցախում 3 քաղաքացիական անձ է սպանվել՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորիստ, Ջրմուղի մասնագետ և անասնապահ։