Փաշինյանն ու Գրիգորյանը «ջրում» են Արծվաշենի վերադարձի թեման. միակողմանի զիջումնե՞ր կլինեն


Փաշինյանն ու Գրիգորյանը «ջրում» են Արծվաշենի վերադարձի թեման. միակողմանի զիջումնե՞ր կլինեն
Դեկտեմբեր 2 23:18 2021

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, խոսելով անկլավների հավանական փոխանակումից, բավականին ուշագրավ հայտարարություն է արել` մասնավորապես նշելով, որ  նախ պետք է պարզել՝ անկլավներ կան, թե՝ ոչ։ «Մեր բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրավական հիմքով անկլավի հարց գոյություն չունի, մենք շարունակում ենք ուսումնասիրել այդ հարցը»,-ասել է նա։

Մինչդեռ նույն Գրիգորյանն ամիսներ առաջ, աատասխանելով այն հարցին, թե հնարվոր է, որ փաստաթղթով ՀՀ գյուղեր, անկլավներ անցնեն Ադրբեջանին, Գրիգորյանն ասել է, որ այդ հարցին որևէ մեկը հստակ պատասխան տալ չի կարող։ «Բացառել-չբացառելը կարևոր չէ։ Մենք էլ Արծվաշենի անկլավ ունենք։ Եթե այդպիսի բան լինի, մենք էլ ստանալու ենք Արծվաշենի անկլավը։ Բայց մենք չգիտենք` ինչպիսի պայմանավորվածության ենք գալու»,-ասել է նա։

 

Այն, որ անկլավներ կան, հաստատել էր նաև Նիկոլ Փաշինյանը, նա նույնպես խոսել էր Արծվաշենի մասին` հայտարարելով, որ անկլավներ կան և անկլավները պետք է փոխանակվեն անկլավներով:

Ստացվում է՝  Գրիգորյանը կամա թե ակամա իրեն ու Փաշինյանին հանում է պոպուլիստ և ի ցույց դնում այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունները փորձում են հետքայլ անել և ջրել անկլավների փոխանակման թեման: Նրանք հասկանում են, որ որևէ մեկը Արծվաշեն չի վերադարձնելու և չէր էլ պատրաստվում, և, կարծես, հանրությանը նախապատրաստում են հերթական միակողմանի զիջումներին: Եթե չկան անկլավներ, ապա անկլավն անկլավով փոխարինելու հնարավորություն նույնպես չկա:

 
 

 

 


loading...