Ադրբեջանը 4 տարով ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ


Ադրբեջանը 4 տարով ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ
Դեկտեմբեր 2 23:32 2021

 

Ադրբեջանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ։ Ադրբեջանն ընտրվել է 4 տարով, այս մասին հայտնում է ադրբեջանական լրատվամիջոցը՝ հղում անելով երկրի ԱԳՆ հայտարարությանը

Նշվում է, որ նոյեմբերի 30-ին տեղի ունեցած ընտրություններում Ադրբեջանն ընտրվել է ձայների մեծամասնությամբ։

Ավելի վաղ` 2021 թվականի նոյեմբերին, Ադրբեջանն ընտրվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի անդամ՝ մինչև 2025 թվականը։