ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանից Հայաստան ժամանող քաղաքացիների համար մուտքի նոր կարգն ուժի մեջ է մտել


ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանից Հայաստան ժամանող քաղաքացիների համար մուտքի նոր կարգն ուժի մեջ է մտել
Դեկտեմբեր 2 22:17 2021

Օտարերկրյա քաղաքացիների համար Հայաստանի մուտքի նոր կանոններն ուժի մեջ են մտել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ կառավարության 2020թ. սեպտեմբերի 11-ի որոշման մեջ կատարված փոփոխություններով ՀՀ տարածք մուտք գործելիս ներկայացվում է COVID-19 ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ ամբողջական պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ: Իսկ եթե օտարերկրյա քաղաքացին մեկ դեղաչափով է ներարկված, ապա պետք է ներկայացնի երկիր մուտք գործելու օրվանից նվազագույնը 28 օր (4 շաբաթ) առաջ ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատ, մեկից ավելի դեղաչափի դեպքում՝ վերջին դեղաչափը երկիր մուտք գործելու օրվանից նվազագույնը 14 օր առաջ ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատ:

 
7
 
STOPPED
 
 
 

Ի դեպ, բացասական թեստ կամ պատվաստման սերտիֆիկատ չի պահանջվում մինչև 6 տարեկան 11 ամսական 29 օրական երեխաների համար։ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանից Հայաստան ժամանած անձանց կողմից սերտիֆիկատները ներկայացվում են «Путешествую без COVID-19» բջջային հավելվածի միջոցով:
Օտարերկրացիների համար ՀՀ մուտքը շարունակում է բաց մնալ ինչպես օդային, այնպես էլ՝ ցամաքային ճանապարհով՝ բացառապես ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամվա վաղեմության սերտիֆիկատ կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու դեպքում։ Վերջիններիս մուտքը Հայաստանի տարածք արգելվում է՝ վերը նշված սերտիֆիկատներից որեւէ մեկը չներկայացնելու դեպքում:



loading...