Չավուշօղլուն խոսել է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու «հնարավորությունների պատուհանի» մասին


Չավուշօղլուն խոսել է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու «հնարավորությունների պատուհանի» մասին
Դեկտեմբեր 2 20:25 2021

ԵԱՀԿ տարածաշրջանում խնդիրները պետք է լուծվեն արդյունավետ և խաղաղ ճանապարհով։ Այս մասին, Ստոկհոլմում՝ ԵԱՀԿ նախարարական խորհրդի նիստի շրջանակում, իր ելույթում նշել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Այսօր մենք խոսում ենք Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու «հնարավորությունների պատուհանի» մասին։ Մինսկի խմբի համանախագահները՝ այս խմբի մշտական անդամների հետ, կարող են միասին աշխատել՝ նպաստելու խաղաղության հաստատմանը»,- ասել է Չավուշօղլուն։