Բաքուն պատրաստ է բանակցություններ սկսել Երևանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ. Հաջիև


Բաքուն պատրաստ է բանակցություններ սկսել Երևանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ. Հաջիև
Դեկտեմբեր 2 17:20 2021

Պաշտոնական Բաքուն պատրաստ է բանակցություններ սկսել Երևանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

«Ադրբեջանը պատրաստ է բանակցություններ սկսել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ։ Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղությունը բուն Հայաստանի շահերից է բխում։ Ադրբեջանն իր հերթին կշարունակի ջանքերը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման համար»,- ասել է Հիքմեթ Հաջիևը։
Ադրբեջանի նախագահի օգնականը նշել է նաև, որ Բաքուն դրական է գնահատում նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպման արդյունքները։ «Եզրափակիչ հայտարարության մեջ նշված կարծիքները, ինչպես նաև քննարկումների արդյունքները ցույց են տալիս, որ մեր նպատակների իրականացման դրական դինամիկա կա»,- ասել է Հաջիևը։