Հայաստանի բնակչության 23.9 տոկոսը լիարժեք պատվաստված է կորոնավիրուսի դեմ. նախարար


Հայաստանի բնակչության 23.9 տոկոսը լիարժեք պատվաստված է կորոնավիրուսի դեմ. նախարար
Դեկտեմբեր 2 11:42 2021

Հայաստանի բնակչության 40 տոկոսը ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը։ Կորոնավիրուսի դեմ լիարժեք պատվաստվել է բնակչության 23.9 տոկոսը։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարը նշեց, որ հիվանդացության նվազման առումով այս պահին մեզ մոտ պատկերը բարելավվել է։ Այս պահի դրությամբ 12 465 ակտիվ դեպք կա, որոնց մեջ պատվաստված քաղաքացիների թիվը 1068-ն է, ինչը կազմում է 8.6 տոկոսը։

«Հոսպիտալացված 2349 քաղաքացիներից ընդամենը 87-ն է, որ պատվաստված է։ Սա նույնպես ցույց է տալիս պատվաստումների արդյունավետությունը»,-նշեց նախարարը։



loading...