Չալհանօղլուն կարող է հայտնվել Միլանում


Չալհանօղլուն կարող է հայտնվել Միլանում
Հունիս 27 20:36 2017

Իտալական «Միլանը» մտադիր է ձեռք բերել գերմանական «Բայերի» կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուի տրանսֆերը:

Ինչպես տեղեկացնում է իտալացի հայտնի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն, միլանյան ակումբը պատրաստ է թուրք կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց գերմանական ակումբին առաջարկել 20 մլն եվրո, որից 5 մլն եվրոն՝ հավելավճարի տեսքով:

Նշվում է, որ «Բայերը» 23-ամյա կիսապաշտպանի տրանսֆերը վաճառելու համար պահանջում են 30 մլն եվրո:

Ավարտված մրցաշրջանում Չալհանօղլուն մասնակցել է 22 հանդիպման, դարձել 7 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Բացի այդ, թուրք ֆուտբոլիստը բաց է թողել մրցաշրջանի գարնանային մասը որակազրկման պատճառով: